31 հոկտեմբերի 2011 - 09:19 AMT
Թուրք փրկարարները դադարեցրել են ողջ մնացածների որոնումները

Թուրք փրկարարները դադարեցրել են փրկվածների որոնումները Վան նահանգում հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժից հետո: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հոկտեմբերի 30-ի տվյալներով տարերքի զոհերի քանակը հասել է 596, վիրավորվել է 4150 մարդ:

Ամենից ուշ, հոկտեմբերի լույս 30-ի գիշերը փրկարար գործողությունն ավարտվեց Էրջիշում, որն ամենից շատ է տուժել աղետից: Ըստ EFE գործակալության, այստեղ զոհվել է 456 մարդ:

Վերջին կենդանի մնացածը հայտնաբերվեց հոկտեմբերի 28-ին Էրջիշում՝ 12-ամյա տղան 108 ժամ է անցկացրել փլատակների տակ:

Տուժածների համար վրանային ճամբար է խփվել: Տուժածները վրանների ու վառարանների պակաս ունեն: Տեղի իշխանությունները խոստանում են բոլոր անօթևանների համար տներ կառուցել մինչ 2012թ. աշունը, գրում է Լենտա.ռու-ն: