31 հոկտեմբերի 2011 - 12:30 AMT
Թուրքիայում բողոքի ալիք է բարձրացել իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությունից հետո

Իրավապաշտպան, հասարակական գործիչ և «Բելգե» թերթի խմբագիր Ռագիփ Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից ձերբակալվել է հակաահաբեկչական գործողության շրջանակներում, հաղորդում է Bianet-ը։

Դրա հետ կապված հասարակական գործիչները, ՀԿ-ների և Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչները բողոքի ալիք են բարձրացրել իրավապաշտպանի ձերբակալության առիթով, հաղորդում է Hurriyet-ը։

Ռագիփ Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավապաշտպան գործունեությամբ։