31 հոկտեմբերի 2011 - 14:09 AMT
ՊրոԿրեդիտ Բանկը մաղթում է բոլորին խնայողություններով լի ու անհոգ ապագա

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի 21 երկրներում գտնվող բոլոր ՊրոԿրեդիտ Բանկերը նշում են Խնայողությունների hամաշխարհային օրը:

Այս առիթով Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը շնորհավորում է բոլորին և մաղթում խնայողություններով լի ու անհոգ ապագա:

Բանկի կարևորագույն առաքելություններից է Հայաստանում խնայողական մշակույթի զարգացմանն ու կայացմանը նպաստելը: Այդ նպատակով Բանկը պարբերաբար ներկայացնում է զանազան խնայողական ծրագրեր և լուծումներ՝ խնայողությունների կարևորությունը շեշտադրելու և հասարակական գիտակցության մեջ դրա կենսական նշանակությունը բարձրացնելու համար: Խնայողությունների համաշխարհային օրն ամրագրվել է 1924 թվականի հոկտեմբերի 31-ին խնայողական բանկերի առաջին միջազգային կոնգրեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Իտալիայի Միլան քաղաքում: Ավանդույթի համաձայն այս օրը 1925 թվականից սկսած տոնվում է բազմաթիվ երկրներում՝ խրախուսելով խնայողությունների մշակույթը:

Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկն առաջինն էր, որ միացավ այս գեղեցիկ ավանդույթին և ամեն տարի այս տոնի առթիվ հաճելի անակնկալներ է մատուցում իր հաճախորդներին: