31 հոկտեմբերի 2011 - 14:42 AMT
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով առջևում է Ղրղզստանի հետ խաղում

Իզմիթում ընթացող Շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստան-Ղրղզստան դիմակայության հաշիվը դարձել է 2:0 ի օգուտ Հայաստանի:

Երկրորդ հաղթանակը Հայաստանի հավաքականի կազմում տարավ Արման Միքայելյանը, որը կարողացավ սևերով հաղթանակի հասնել Քելսինբեկ Իսակժանովի հանդեպ:

Մինչ այդ Տիգրան Հարությունյանը հաղթեց Այդար Քենենբաևին:

Շարունակվում են Կարեն Գրիգորյան-Բակայ Էսենբեկ, Հովհաննես Գաբուզյան-Տագիր Թալայբեկ պարտիաները: