
Նոյեմբերի 1-ին կներկայացվեն և կքննարկվեն անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման զեկույցի արդյունքները:
Զեկույցը պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագիտական թիմի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ուսումնասիրում է Հայաստանի օրենսդրությունն ու պրակտիկան` արդար դատաքննության և անչափահասների արդարադատության չափորոշիչների լույսի ներքո` երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում բացերը բացահայտելու և առաջարկություններ տրամադրելու համար:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն դատական իշխանության, ոստիկանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ: