ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը բացառում է Սիրիայի երկնքում թռիչքներից զերծ գոտու ստեղծումը, հաղորդում է BBC-ն:
«Դա լիովին բացառվում է: Մենք Սիրիա ներխուժելու մտադրություն չունենք»,- հայտնել է Ռասմուսենը France Presse գործակալությանը տված հարցազրույցում:
Օրերս հակակառավարական ելույթները ցրելու ժամանակ 20 ցուցարար է զոհվել: Ընդ որում, ցուցարարները փողոց էին դուրս եկել իրենց երկրի երկնքում ռազմական ավիացիայի թռիչքներից զերծ գոտի ստեղծելու` ՆԱՏՕ-ին ուղղված խնդրանքով: