1 նոյեմբերի 2011 - 09:25 AMT
Հունաստանում տեղի կունենա ԵՄ և ԱՄՀ կողմից Հունաստանի վարկավորման ծրագրին ուղղված հանրաքվե

Հունաստանի վարչապետ Յորգոս Պապանդրեուն խոստացել է երկուշաբթի օրը հանրաքվե անցկացնել ԵՄ և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից նոր վարկավորման հարցի մասին։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այս դեպքում ժողովուրդն ինքն է որոշում, թե ինչպես կընթանա երկրի պատմությունը»,- հայտարարել է Պապանդրեուն։ «Մենք հավատում ենք քաղաքացիներին, մենք հավատում ենք նրանց որոշմանը»,- ասել է Հունաստանի վարչապետը։

Հոկտեմբերի 26-ին ԵՄ երկրները համաձայնվել են 50 տոկոսով չեղյալ հայտարարել Հունաստանի պարտքը և հատկացնել լրացուցիչ 100 մլրդ եվրո վարկ։ Հունական հասարակական կարծիքը և ընդդիմությունն այդ համաձայնությունը բացասական են ընդունել , քանի որ այն ենթադրում է խնայողության կոշտ միջոցներ մինչև 2020-ը։