ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետ «Office-Zone» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում E960 3G Wi-Fi երթուղիչը (մոդեմ) կտրամադրվի բոլորովին անվճար:
Հիշեցնենք, որ «Office-Zone» փաթեթին բաժանորդագրությունը հնարավորություն է ընձեռում գրասենյակը միաժամանակ ապահովելու ինչպես արագ անսահմանափակ ինտերնետով, այնպես էլ ներքին ցանցով: Փաթեթի ամսավճարը կազմում է ընդամենը 10 000 դրամ: