2012-ի պետբյուջեի նախագծով նախատեսված է 4,2 տոկոս տնտեսական աճ 2011-ի 4,6 տոկոսւ փոխարեն։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2012-ի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ։ «Պլանավորելով տնտեսական աճի առավել ցածր ցուցանիշ՝ մենք հաշվի ենք առել այն մարտահրավերները և ռիսկերը, որոնք հիմա առկա են արտաքին միջավայրում, ինչպես նաև այն գնահատականները, որոնք տալիս են միջազգային կառույցներն աճի ցուցանիշներին»,- ասել է վարչապետը և հավելել, որ այս ցուցանիշում հաշվի են առնվել Ռուսաստանի տնտեսական աճի գնահատականները, որը զգալի նշանակություն ունի Հայաստանի համար և որը նույնպես նախատեսված է 4 տոկոսի մակարդակում։
Տիգրան Սարգսյանի խոսքով, տնտեսական աճի ցուցանիշի նվազումն ավելի իրական կդարձնի բյուջեի ցուցանիշները, ինչպես թույլ կտա ռեզերվներ կուտակել նոր մարտահրավերներին հակազդելու համար, որոնք կարող են հայտնվել 2012-ին։ «Հիմնական շեշտը կդրվի տնտեսական աճ ապահովելու վրա»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով, 2012-ին նախատեսվում է 7,5 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում, 4 տոկոս՝ գյուղատնտեսության ոլորտում, ծառայությունների ոլորտում՝ 3,5 տոկոս, իսկ շինարարությունում՝ 2,5։