1 նոյեմբերի 2011 - 16:30 AMT
Նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում ամսական կտրվածքով կազմել է 53 804 դրամ

2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում ամսական կտրվածքով կազմել է 53 804,2 դրամ (շուրջ 142 դոլար), իսկ տարվա կտրվածքով` 645 649,8 դրամ (գործակիցը 1,77): Հայաստանում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում սպառողական զամբյուղի արժեքը նվազել է 13,5%-ով` համեմատած 2011թ. երկրորդ եռամսյակի հետ

Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի արժեքը ամսվա կտրվածքով կազմել է 30 397,8 դրամ (80 դոլար): Նվազագույն սպառողական զամբյուղը ներառում է սնդդամթերքի հետևյալ նորմերը մեկ օրվա կտրվածքով` 355 գ հացամթերք, 100 գ միս (տավար), 200 գ կաթ, 10 գ կաթնաշոռ, 20-ական գրամ կենդանական և բուսական յուղ, 10 գ մարգարին, 25 գ պանիր, 250 գ կարտոֆիլ, 300 գ այլ բանջարեղեն, 200 գ միրգ, 50 գ շաքար, կես ձու, 30 գ ձուկ: