1 նոյեմբերի 2011 - 17:42 AMT
Պաշտպանության նախարարը հերքել է ՀՀ Գլխավոր շտաբի պետի հնարավոր հրաժարականի մասին տեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հերքել է ՀՀ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հնարավոր հրաժարականի մասին տեղեկատվությունը: «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է նա: Սեյրան Օհանյանը հավելել է, որ բանակի հրամանատարությունը` պաշտպանության նախարարի գլխավորությամբ, իր զբաղեցրած պաշտոններում կատարում է իր առջև դրված խնդիրները:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն արդեն հրաժարական են տվել: Չի բացառվում նաև Հայաստանի այլ պաշտոնատար անձանց հրաժարականը: