1 նոյեմբերի 2011 - 20:20 AMT
Իմպուլս» - «Ուլիս» հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 28-րդ տուրի «Իմպուլս» - «Ուլիս» հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում, քանի որ Իջևանի «Արնար» մարզադաշտի խոտածածկը գտնվում է վատթարագույն վիճակում:

28-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին: Նույն օրը տեղի կունենան «Արարատ» - «Շիրակ», «Միկա» - «Փյունիկ», «Բանանց» - «Գանձասար» հանդիպումները:

Ժամանակից շուտ Հայաստանի չեմպիոն է դարձել «Ուլիսը», երկրորդ և երրորդ տեղերը կիսում են «Գանձասարն» ու «Փյունիկը», որոնք 45-ական միավոր ունեն: