2 նոյեմբերի 2011 - 10:45 AMT
ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար. Թուրքիան կարող է պաշտոնական մակարդակով աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Թուրքիան կարող է պաշտոնական մակարդակով աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին թուրքական Zaman-ին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը, որը Ստամբուլում է գտնվում Աֆղանստանի և Պակիստանի հարցերի վերաբերյալ ամենամյա խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

«Թուրքիան սահմանակցում է երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) հետ և կարևոր դեր խաղում տարածաշրջանում: Նա պետք է նպաստի երկխոսության ստեղծմանը հակամարտության կողմերի միջև»,- նշել է Զաննիերը: Նրա խոսքով` թուրքական իշխանությունների աջակցությունն այդ գործընթացի կարգավորմանը պետք է լինի ոչ թե ձևական, այլ իրական: