ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել դրամական միջոցների փոխանցումը Պաղեստինի ազգային վարչակազմին: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին է հայտարարել պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Նա մեկնաբանել է Իսրայելի կառավարության որոշումը՝ պաղեստինցինեի համար հավաքվող հարկերի ու այլ միջոցների փոխանցումները սառեցնելու մասին:
«Մնք գտնում ենք, որ միջոցների կանոնավոր փոխանցումը պաղեստինցիներին կարևոր է և այն պետք է շարունակվի»,-ասել է Նուլանդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիասթափություն է հայտնել Իսրայելի կառավարության՝ Արևմտյան Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցումը շարունակելու որոշման վերաբերյալ: