6 նոյեմբերի 2011 - 15:30 AMT
ԱՄՆ-ը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ԱՀԿ վերաբերյալ պայմանավորվածությունը

ԱՄՆ-ը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի միջև Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերաբերյալ պայմանավորվածությունը, ասվում է պետդեպարստամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունում:

Անցյալ շաբաթ ԱՀԿ շուրջ բանակցությունների ընթացքում Վրաստանը, որը երկար ժամանակ արգելափակել էր ԱՀԿ-ին ՌԴ-ի միանալը, համաձայնվել է գնալ փոխզիջումային տարբերակի: Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես պատրաստ է ընդունել փոխզիջումային գաղափարները, որոնք մշակվել են Շվեյցարիայի հետ միասին:

Ռուսաստանը 1993-ից ի վեր փորձում է դառնալ ԱՀԿ անդամ: 2008-ի ապրիլի վերջին Վրաստանը դուրս է եկել Ռուսաստանի՝ ԱՀԿ մտնելու բանակցային գործընթացից՝ բողոքելով ՌԴ նախագահի կարգադրության դեմ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վերաբերյալ տնտեսական պատժամիջոցները հանելու մասին: