
Իսրայելական ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Խան-Յունիս քաղաքի արևելքին՝ Գազայի հատվածի հարավային մասին, մահացել է մեկ պաղեստինցի, երեքը վիրավորվել են, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է տեղի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ահմադ Աբու Սելմիան:
Անցյալ շաբաթ 12 պաղեստինցու և մեկ իսրայելացու մահվանից հետո գրոհայինները հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հետ զինադադարի մասին, որը ձեռք էր բերվել Եգիպտոսի միջամտությամբ: