
Թեհրանը ՄԱԳԱՏԷ նոր զեկույցի նախաշեմին հայտարարել է, որ դիտարկում է իր միջուկային տեխնոլոգիաների արտահանման հնարավորությունը՝ մեջբերելով Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի հայտարարությունը, հաղորդում է Mehr իրանական տեղեկատվական գործակալությունը։
Աբասին հայտարարել է, որ նրանք տարբեր ուղիներ են քննարկում ավելի ինքնուրույն դառնալու և միջուկային տեխնոլոգիաներ արտահանելու համար. «Վերջին տարիներին մեր երկրում կատարվել են զգալի տեխնոլոգիական առաջընթացներ, այդ թվում՝ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում»։