Universal ստուդիան պատրաստվում է ֆիլմ նկարահանել իտալացի նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչիի մասին, հաղորդում է Variety-ն։ Հետաքրքիրն այն է, որ ֆիլմը նկարահանվելու է արկածային մարտաֆիլմի ժանրում։
Նախագծի մասին մանրամասներ քիչ կան։ Առայժմ հայտնի չէ, ինչպիսին կլինի «Մոնա Լիզայի» և «Խորհրդավոր ընթրիքի» ստեղծողի էկրանային պատկերը, բայց ստուդիան հիշեցնում է, որ Լեոնարդոն ոչ միայն նկարիչ էր, այլ նաև մաթեմատիկոս, բնախույզ և ինժեներ. նրան են վերագրում հեծանիվի, պարաշյուտի, տանկի գյուտերը։
Նախկինում բլոքբաստերների համար սյուժե են հանդիսացել դա Վինչիի ստեղծագործությունները, դրանցից ամենաաղմկահարույց ֆիլմերից է Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» կինոնկարը, որն էկրան է բարձրացել 2006-ին և վարձույթում հավաքել 700 միլիոն դոլար։