8 նոյեմբերի 2011 - 14:35 AMT
Արտակ Եդիգարյան. Ամեն ինչ կանենք, որպեսզի Չեխիայի ու Ուելսի հետ խաղերում 6 միավոր վաստակենք

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ավագ Արտակ Եդիգարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Չեխիայի հետ խաղին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ֆուտբոլիստները շատ լավ են տրամադրված:

«Առավոտյան նրանք մարզումներ են անցկացրել, սակայն որոշ ֆուտբոլիստներ բացակա էին, երեկոյան մրազումները արդեն տեղի կունենան ամբողջական կազմով: Մենք շատ լավ ենք տրամադրված, ինչպես միշտ թիմում ընկերական մթնոլորտ է, ամեն ինչ կանենք, որպեսզի Չեխիայի ու Ուելսի հետ խաղերում 6 միավոր վաստակենք»,-ասել է Եդիգարյանը:

Չեխիայի հետ առաջին խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով, Եդիգարյանը բացակա էր, այդ ժամանակ նա ազգային հավաքականի հետ գտնվում էր Սլովակիայում: «Տեսել եմ այդ խաղի տեսագրությունը, կարծում եմ, մեր թիմը լավ խաղ ցուցադրեց և գոլեր խփելու ավելի մեծ շանսեր ուներ, քան մրցակիցը: Սեփական դաշտում մենք պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար»:

Ըստ ֆուտբոլիստի, շատերը գտնում են, որ Չեխիան է Եվրապոյի 2013թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի առաջնորդը, սակայն, Հայաստանի հավաքականը նույնպես զորեղ է և պատահական չէ, որ այժմ գլխավորում է խումբը: