9 նոյեմբերի 2011 - 12:55 AMT
ՈՒԵՖԱ-ն սկսել է սոցիալական պատասխանատվության «Հարգանք» ծրագիրը, որը տեղի կունենա EURO-2012-ից առաջ և դրա ընթացքում

ՈՒԵՖԱ-ն սկսել է սոցիալական պատասխանատվության «Հարգանք» ծրագիրը, որը տեղի է ունենալու չորս ուղղություններով մինչև EURO-2012-ը և դրա ընթացքում։

ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ընդգծել է, թե որքան կարևոր է «Հարգանք» սոցիալական պատասխանատվության ծրագիրը, որը մեկնարկել է EURO-2008-ի ժամանակ Ավստրիայում և Շվեյցարիայում։

«Հարգանք» ծրագրի իրականացումն ընդգծում է խտրականության դեմ պայքարելու, ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երկրպագուների մասին հոգ տանելու, առողջ ապրելակերպ քարոզելու ՈՒԵՖԱ չթուլացող ձգտումը»,- Պլատինիի խոսքերը հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը։

ՈՒԵՖԱ-ն երեք միլիոն եվրո է հատկացրել չորս սոցիալական նախագծի համար, որոնք իրագործվելու են Եվրոպայի առաջնությունից առաջ և ընթացքում։

Ծրագրի շրջանակներում տեղի կունենան չորս սոցիալական նախագծեր՝ «Հարգիր տարբերությունները», «Հարգիր երկրպագուներին», «Հարգիր հավասարությունը» և «Հարգիր քո առողջությունը»։