10 նոյեմբերի 2011 - 09:30 AMT
Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել Տաջիկստանի դեմ՝ իր օդաչուին դատապարտելու համար

Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել Տաջիկստանի դեմ՝ ռուս օդաչու Վլադիմիր Սադովնիչիին դատապարտելու համար: Ինչպես գրում է Ուտրո.ռու-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնությունների խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Եթե մեր ձայնը լսելի չլինի, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան միջոցներ կիրառել»,-հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն: Ըստ նրա, Դուշանբեի գործողությունները «չեն նպաստում ՌԴ և Տաջիկստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»:

Հարկ է նշել, որ Տաջիկստանը ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ է:

Երեքշաբթի Տաջիկստանի դատարանը 8,5 տարվա ազատազրկման դատապարտեց ռուսական ավիաընկերության օդաչուներ Վալադիմիր Սադովնիչիին ու Էստոնիայի քաղաքացի Ալեքսեյ Ռուդենկոյին: Նրանց մեղադրել են մաքսանենգության, սահմանն ապօրինի խախտելու ու միջազգայն օդային բեռնափոխադրումների կանոնները խախտելու մեջ: Իրենք օդաչուները բոլոր մեղադրանքները հերքում են: