10 նոյեմբերի 2011 - 10:25 AMT
ԱՄՆ հունական համայնքը պահանջում է զենք չվաճառել Թուրքիային

ԱՄՆ հունական համայնքը հանդես է գալիս Թուրքիային զենքի վաճառքի դեմ: «Ամերիկայի հելլենիստական ինստիտուտը սատարում է ԱՄՆ կոնգրեսականների բանաձևին, որով պահանջվում է արգելել սպառազինության վաճառքը Թուրքիային»,-ասվում է ինստիտուտի պաշտոնական ուղերձում:

Կոնգրեսականներ Շելլի Բերքլին, Էլիոտ Էնգելը, Գաս Բիլիրակիսը, Մայքլ Գրիմմը, Քարոլին Մալոնին ու Ֆրենկ Փալլոունը նամակ են հղել իրեցն գործընկերներին ու ԱՄՆ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միանալ 83 բանաձևին: