Նոյեմբերի 10-ին ժամը 10-00-ի դրությամբ Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս և Քաջարան-Մեղրի հատվածներում քամու ուժգնության հետևանքով տեսանելիությունը վատթարացել է:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ բուքի պատճառով առաջանում են ձյան բերվածքներ , որոնց կուտակումները մաքրվում են համապատասխան տեխնիկայի օգնությամբ: Ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է, սակայն բաց է երթևեկության համար: