10 նոյեմբերի 2011 - 11:36 AMT
Հանս Յոհան Շմիդտը ցավում է, որ հայ-թուրքական գործընթացում դրական զարգացում չկա

«Ես ցավում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական զարգացում չկա»,- հայտնել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն՝ ազգային և եվրոպական զարգացումներ» համաժողովում։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան պետք է ակտիվացնեն սահմանի բացման գործընթացը, ինչը դրական տնտեսական պլատֆորմի ստեղծման կհանգեցնի։ «Սահմանի բացումը տնտեսական տեսակետից շատ կարևոր է նաև ԵՄ համար»,- ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը՝ հավելելով, որ դա նաև մեծ քաղաքական նշանակություն ունի։