10 նոյեմբերի 2011 - 13:35 AMT
Այսօր Mozilla-ն նշում է Firefox-ի 7-րդ տարեդարձը

Mozilla ընկերությունn իր պաշտոնական բլոգում հայտնել է, որ այսօր լրանում է հանրահայտ Firefox բրաուզերի 7-ամյակը։ «Մենք հպարտ ենք, որ 7 տարում Firefox բրաուզերը զարգացրել է ինտերնետը։ Մեր բրաուզերի թողարկված վերջին թարմացումը՝ Firefox 8-ը աշխատում է 32 անգամ ավելի արագ, քան առաջին լույս տեսած տարբերակը՝ Firefox 1.0-ն։ Առաջ տանելով HTML5-ը Firefox-ում՝ մենք երաշխավորում ենք, որ նախագծողները կարող են կատարել հիանալի վեբ-փորձ»,-գրում է ընկերությունն իր բլոգում։

Նշենք, որ բրաուզերի վերջին թարմացումը հասանելի է նաև հայերեն լեզվով և հնարավոր է ներբեռնել Mozilla-ի պաշտոնական կայքից։