10 նոյեմբերի 2011 - 13:41 AMT
Թաթուլ Մանասերյանը խորհուրդ է տալիս Հայաստանի կառավարությանը հույսը չդնել միայն պետբյուջեի վրա

Հայաստանի պետական բյուջեն տարեց տարի ավելի նպատակային է դառնում, կարծում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Նրա խոսքով, 2012-ի պետբյուջեի նախագծում նկատելի է առաջընթացի նոտա և եթե կառավարությանը հաջողվի իրագործել այն, ապա հաջորդ տարի տնտեսական ակտիվությունը կարձանագրվի տնտեսության տարբեր ոլորտներում։

Միաժամանակ տնտեսագետը խորհուրդ է տալիս Հայաստանի կառավարությանը համախմբված աշխատել և հույսը չդնել միայն պետբյուջեի վրա։ «Անհրաժեշտ է ներգրավել արտաբյուջետային միջոցներ։ Մասնավորապես, տեսանելի չէ Համահայկական բանկի աշխատանքը, որը դե-յուրե բացվել է։ Մեր սպասումներն այս ուղղությամբ 2012-ին մեծ են, քանի որ այդ բանկը լավ գործիք է տնտեսական ակտիվության ապահովման համար»,- ասել է նա։