11 նոյեմբերի 2011 - 11:13 AMT
Թողարկվել է iPhone-ների համար iTetr հայերեն ստեղնաշար ծրագրի նոր թարմացումը

Լույս է տեսել iTetr Armenian Keyboard iOS ծրագրի թարմացումը: Այս մասին տեղեկանում են նախագծող FunCraft ընկերությունից։ iTetr-ի նախորդ թողարկումները գնողները կարող են այն թարմացնել անվճար AppStore շուկայում:

iTetr 1.7-ը թույլ է տալիս iPhone, iPad և iPod Touch սարքերի վրա օգտագործել հայերեն ստեղնաշար: Նոր թողարկումը թույլ է տալիս հավաքած տեքստը անմիջապես տեղադրել FaceBook սոցիալական ցանցում: Հավելվածում օգտագործվում է ամենահաճախ կիրառվող Phonetic դասավորվածությունը. այն պարունակում է բոլոր անհրաժեշտ նշանները, ունի գրառումը էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն, լեզվի փոփոխման, գրառումները պահպանելու և այլ հնարավորություններ:

FunCraft ընկերությունը աշխատում է նաև նոր հայալեզու նախագծի վրա, որը շուկայում կհայտնվի 2012 առաջին եռամսյակում: Հավելվածը iTunes AppStore-ում գտնելու համար պարզապես պետք է որոնել iTetr։