
Heron մոդելի իսրայելյան անօդաչու թռչող սարքն ընկել է Թուրքիայի տարածքում՝ Ադանա քաղաքի Քարաթաշ շրջանի մոտ՝ Միջերկրական ծովը, հաղորդում է Sabah թերթը։ Հաղորդագրությունների համաձայն, կործանված անօդաչու ինքնաթիռն ընկել է տեղի ձկնորսների ցանցը, որից հետո կոնկրետ անալիզի անցկացման համար ուղարկվել է Անկարա՝ համապատասխան մարմիններին։
Շրջանի նահանգապետ Մուսթաֆա Ղըլիչը հրաժարվել է մեկնաբանել այդ փաստը՝ ասելով, որ հստակ տեղեկատվություն չունի դրա վերաբերյալ։