ԱՄՆ-ն սպասում է Իրանի արձագանքին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին, որտեղ ասվում է, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ուղղվածություն ունի: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, Հոնոլուլուում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա մասնակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին:
«Առաջիկա օրերին մենք սպասում ենք, որ Իրանը կպատասխանի լուրջ հարցերին, որ արծարծված են այդ զեկույցում»,-ասել է Հիլարի Քլինթոնը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրաժարավել է ճանաչել այն եզրակացությունները, որոնք պարունակվում են ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում, որտեղ ասվում է, որ Թեհրանը մոտեցել է միջուկային զենքի ստեղծմանը: Ըստ Իրանի նախագահի, զեկույցը հիմնավորված չէ: