Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 160 անգամ: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները «СВД», «Սև նետ», «ПК» և «ДШК» տիպի գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 850 կրակոց:
ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: