12 նոյեմբերի 2011 - 16:40 AMT
Իրանի ռազմակայաններից մեկում պայթյուն է որոտացել

Թեհրանից 40 կմ հեռավորության վրա Բիդգոնեհ գյուղի մոտ գտնվող ռազմակայանում պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է Իրանի Fars գործակալությունը, պայթյունի պատճառները չեն պարզվել: Ավերածությունների ու տուժածների մասին տվյալները դեռ չեն հրապարակվել:

Հետաքննությունը վարում է Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը և իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը: