12 նոյեմբերի 2011 - 17:08 AMT
Հայաստանի հավաքականը հաղթել է Վրաստանին հանդբոլի Վարչապետի գավաթի մրցաշարի առաջին խաղում

Նոյեմբերի 12-ին «Միկա» մարզասրահում տեղի ունեցավ հանդբոլի Հայաստանի Վարչապետի գավաթի մրցաշարի բացումը: Մրացաշրն ավանդական է ու անցնում է արդեն երրորդ անգամ, իսկ մինչ այդ երկու անգամ անցել է Վանաձորում: Այս տարի մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի ու Ռուսաստանի հավաքականները:

Մրցաշարի մասնակիցներին ողջունել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը բոլոր թիմերին հաջող ելույթ մաղթեց ու լավ նվաճումներ:

Այնուհետև հարթակ դուրս եկան Հայաստանի ու Վրաստանի հավաքականները: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս հանբոլիստներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից ու Հայաստանից, որոնք առաջին իսկ խաղում հաղթեցին 33:22 խաշոր հաշվով:

Այսօր կհանդիպեն Ռուսաստանի ու Ուզբեկստանի հավաքականները:

Նոյեմբերի 13-ին կխաղան Հայաստանն ու Ռուսաստանը, Վրաստանն ու Ուզբեկստանը: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 14-ին: