14 նոյեմբերի 2011 - 12:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2012թ. Հայաստանում կգործի պետգնումների էլեկտրոնային համակարգը

2012թ. Հայաստանում կգործի պետգնումների էլեկտրոնային համակարգը՝ armeps.am: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Համակարգը հնարավորություն է տալիս խուսափել միջնորդներից, կեղծումներից, ինչպես նաև նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-հայտարարել է նախարարը: Ըստ նրա, համակարգը համապատասխանում է բոլոր միջազգային պահանջներին: Ինչպես ասել է Վաչե Գաբրիելյանը, այսօրվա դրությամբ համակարգն արդեն գործում է պիլոտային ռեժիմով և մրցույթների առաջին արդյունքները հայտնի կդառնան ընթացիկ տարվա դեկտեմբերին, իսկ 2012թ. շուրջ 60 պետական մարմիններ կմիանան համակարգին:

Բոլոր ցանկացողները կգրանցվեն Պետգնումների աջակցության կենտրոնում, հավելել է նա: Բացի այդ, նրա խոսքով, ժամանակն ու ռեսուրսները խնայելու համար մասնակիցները հնարավորություն կստանան այլևս չներկայացնել մի շարք փաստաթղթեր:

ՖՈՏՈՇԱՐՔ