14 նոյեմբերի 2011 - 13:20 AMT
Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական չի համարում, որ Իսրայելը կհարվածի Իրանին

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ հավանական չի համարում, որ Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: Քաղաքագետի խոսքով, իր թերահավատությունը կապված է և տարածաշրջանի բարդ իրավիճակի, և այդ հարվածի իրականացման տեխնիկական բարդության հետ, և Իրանի հնարավոր պատասխանի հետ: Այդ կապակցությամբ Իսկանդրյանը նշեց, որ իրանական միջուկային օբյեկտները ցրված են երկրի տարածքով և հիմնականում գտնվում են լեռնային շրջաններում:

Քաղաքագետի կարծիքով, Իսրայելի հայտարարությունը ճնշման միջոց է Թեհրանի վրա: «Ես վերաբերվում եմ դրան, որպես սպառնալիքների համակարգի», – հայտարարեց Իսկանդարյանը:

ԱՄՆ և Արևմուտքի մի շարք երկներ մեղադրում են Իրանին ատոմային էներգետիկայի քողի ներքո միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:

Իր հերթին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նոյեմբերի 4-ին հայտարարեց, որ Իսրայելը հակված է լուծել իրանական սպառնալիքը ավելի շատ ռազմական տարբերակով, քան դիվանգիտական: