14 նոյեմբերի 2011 - 13:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Չարլզ Լոնսդեյլը չի կարծում, թե առաջիկայում Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը Ցեղասպանության հարցում կփոխվի

Չեմ կարծում, թե առաջիկայում Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը Ցեղասպանության հարցում կփոխվի: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Ըստ նրա, դա կապված է նրա հետ, որ պաշտոնական Լոնդոնը գտնում է, որ «Հայաստանն ու Թուրքիան պետք է լուծեն այդ հարցը ինքնուրույն, առանց որևէ մեկի պարտադրանքի»:

Դեսպանը նշել է նաև, որ Անգլիայի ժողովուրդն ու կառավարությունը հարգում են «Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի և զանգվածային բռնագաղթի» զոհերի հիշատակը: «Ես գիտեմ, թե որքան ծանր է դա հայերի համար»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ