14 նոյեմբերի 2011 - 14:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Անդրեյ Արեշև. Մոսկվան չի դիտարկում Արևելյան գործընկերությունը որպես հակառուսական նախագիծ

«Ես համաձայն չեմ, որ Արևելյան գործընկերությունը դիտարկվում է Մոսկվայում որպես հակառուսական նախագիծ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ մակարդակով հավաստիացումներ եղան, որ Ռուսաստանը առարկություններ չունի այդ նախագծի վերաբերյալ և որ հետխորհրդային երկրները իրավունք ունեն բազմակողմ քաղաքականություն վարել, ինչպես դա անում է ՌԴ-ն: «Այլ հարց է, թե որքանով է հեռանկարային այդ նախագիծը, արդյոք տրվող խոստումները կիրականացվեն և կդառնան կոնկրետ տնտեսական ու ենթակառուցվածքային նախագծեր»,-նշել է փորձագետը: Նա հավելել է նաև, որ ԵՄ-ն իր տնտեսական շահերն է հետապնդում Հարավային կովկասում, ինչը վատ չէ, քանի որ վկայում է այն մասին, որ լայնածավալ ապակայունացումը Լեռնային Ղարաբաղի շուրջ չի բխում եվրոպացիների շահերից:

ՖՈՏՈՇԱՐՔ