14 նոյեմբերի 2011 - 18:26 AMT
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Սիրիայի դեմ

ԵՄ Խորհուրդը ԱԳՆ ղեկավարների մակարդակով Բրյուսելում որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ, հայտնում է Assoiciated Press-ը:

. Այդ որոշումը կանդրադառնա ինչպես Սիրիային նոր վարկերի տրամադրման, այնպես էլ նոր դրամաչափերի փոխանցման վրա արդեն գործող վարկային գծերով:

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է համալրել արդեն գոյություն ունեցող սև ցուցակը Սիրիայի ևս 18 քաղաքացիների անուններով: Ցուցակը գլխավորում է երկրի նախագահ Բաշար Ասադը և ևս 56 ղեկավար կառույցների ներկայացուցիչներ: