Նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունեց «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» (American Foreign Policy Council) ռազմավարական կենտրոնի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ուեյն Մերիին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ Վասիլի Աթաջանյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու մոտեցումները: Մտքերի փոխանակման ընթացքում անդրադարձ եղավ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կանխարգելման ուղիներին, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև հաշտության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությանը:
Վասիլի Աթաջանյանը և Ուեյն Մերին քննարկեցին Հարավային Կովկասին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: