15 նոյեմբերի 2011 - 11:01 AMT
ՀՖՖ-ի որոշմամբ, Հայաստանի բարձրագույն լիգայում չպետք է լինեն արտասահմանցի դարպասապահներ

Նոյեմբերի 14-ին ՀՖՖ-ի կենտրոնակայանում անցավ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ որոշվել է, որ Հայաստանի բարձրագույն լիգայի ակումբները պետք է հրաժարվեն արտասահմանցի դարպասապահներից:

Բացի դրանից, որոշվել է, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը 2013 թ-ից կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով: