15 նոյեմբերի 2011 - 12:06 AMT
Սիրիայի հայ համայնքը աջակցում է Բաշիր Ասադի ռեժիմին

Սիրիայի հայերը միշտ եղել են երկրի կառավարության կողքին: Այդ մասին հայտարարեց «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարդջին, ավելացնելով, որ ներկա կառավարությունը ավելի նախընտրելի է Սիրիայի հայերի համար:

Ձեռնարկատերի խոսքով, վերջին 8 ամսվա ընթացքում Սիրիայի հայ համայնքը չի բախվել որևէ խնդրի հետ: «22 միլիոնանոց Սիրիայում զոհվեց 3 հազար մարդ, հիմնականում՝ կառավարության զինվորները: Արտաքին ճնշումը գերազանցում է ներքինը»,-նշեց հայ գործարարը:

Այն հարցին, թե ով է դուրս եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, զրուցակիցը նշեց ծայրահեղ իսլամիստներին, որոնք չունեն իշխանության գալու շանսեր: «Նրանք կազմում են երկրի բնակչության մեկ հարյուրերորդ մասը և ոչինչ իրենցից չեն ներկայացնում»:

Գաբրիել Ջամբարդջին քննադատեց Արաբական պետությունների լիգայի որոշումը Սիրիայի անդամությունը կասեցնելու վերաբերյալ: «Դրանից հետո 5 մլն մարդ ոչ միայն Դամասկոսում, այլ նաև Հալեպում և Լաթակիայում դուրս են եկել փողոց աջակցելով Սիրիայի նախագահին»,- ընդգծեց նա:

Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները նոյեմբերի 12-ին Կահիրեում որոշում են ընդունել կասեցնել Սիրիայի անդամությունը կազմակերպությանը` մինչեւ այդ երկրում չդադարեցվի արյունահեղությունը: Միևնույն ժամանակ ԱՊԼ կոչ արեց կազմակերպության անդամ երկրներին հետ կանչել Դամասկոսից իրենց դեսպաններին, և սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով:

Սիրիայում 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները: ՄԱԿ-ի տվյալներով, բախումների զոհերի թիվը երկրում գերազանցել է 3,5 հազ մարդ: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերից ավելի քան 1,5 հազ զոհերի մասին: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը և քաղաքական բարեփոխումներ: