15 նոյեմբերի 2011 - 13:03 AMT
Ադրբեջանը մտադիր է գնել JF-17 Thunder մարտական ինքնաթիռներ

Ադրբեջանը հայտարարել է Պակիստանի և Չինաստանի արտադրության JF-17 Thunder մարտական ինքնաթիռներ գնելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդել են Pakistan Aeronautical Complex – PAC ընկերությունում, որը մասնակցում է Dubai Airshow – 2011 ավիաշոուին: Ավիաշոուի շրջանակներում տեղի են ունեցել JF-17 Thunder մարտական ինքնաթիռների ցուցադրական թռիչքները, որին հետևել են նաև ադրբեջանական պատվիրակության անդամները:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, սակայն, դրանք դեռևս չեն հասել առք ու վաճառքի փուլին: Այժմ ընկերությունը կատարում է Պակիստանի ՌՕՈւ պատվերը, արտահանումն Ադրբեջան կարող է իրականացվել մի քանի տարվա ընթացքում:

JF-17 Thunder մարտական ինքնաթիռը մի շարք նույնանման և գերազանցող ցուցանիշներ ունի «ՄիԳ-29»-ի համեմատ: