
Նոյեմբերի 14-ին`ժամը 19.10-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում`Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին (Գեղարոտ գյուղի մոտակայքում), տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 28 ՏՏ 801 պետհամարանիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 26 ՍԼ 206 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ,1963 թվականին ծնված Նունե Նորիկի Լամբարյանին, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ,1963 թվականին ծնված Կարեն Եզնիկի Սիրադեղյանի դին և հանձնվել շտապօգնության բրիգադին:Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ևս երկու ուղևորներ` Վանաձոր քաղաքի բնակիչ,1986 թվականին ծնված Տիգրան Կարենի Սիրադեղյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ,1983 թվականին ծնված Արեն Մանվելի Պողոսյանը տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ա.Պողոսյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆ.Փանջոյանը նույնպես տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց: