15 նոյեմբերի 2011 - 14:40 AMT
Ամանորին ընդառաջ կենդանաբանական այգին բացում է դռները

Ամանորյա տոներին ընդառաջ Երևանի կենդանաբանական այգին երեխաների համար հայտարարում է բաց դռների միամսյակ: Նոյեմբերի 15-ից դեմտեմբերի 15-ը մինչև 16 տարեկան այցելուների համար այգու մուտքն անվճար է:

Այգին կոչ է անում բաց չթողնել սիրելի կենդանիներին տարեմուտից առաջ տեսնելու հնարավորությունն ու տեղում պարզել, թե ինչ ուրախ միջոցառումներ է նախատեսել այգին Աամանորին ընդառաջ: