15 նոյեմբերի 2011 - 18:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆիլիպ Կոտլեր. Երևանը պետք է ստեղծի իր առանձնահատուկ տարրը՝ must see-ն, դառնալու համար աշխարահի առավել գրավիչ քաղաքը

Երևանին պակասում է այն «առանձնահատկությունը», որի համար մարդիկ հատուկ կժամանեին այստեղ այն տեսնելու համար, գտնում է ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը: Ըստ նրա, Երևանը պետք է ստեղծի իր առանձնահատուկ տարրը՝ must see-ն, դառնալու համար աշխարահի առավել գրավիչ քաղաքն ու ունենա իր այցեքարտը:

Այդ համատեքստում մարքեթինգի «գուրուն» խորհուրդ տվեց հայերին ուշադրություն դարձնել սեփական կրոնական ժառանգության վրա: «Ես առաջին անգամ եմ Երևանում և կարճ ժամանակ է ինչ այստեղ եմ գտնվում, սակայն արդեն հասցրել եմ նկատել, որ այստեղ հսկայական հիասքանչ կրոնական ժառանգություն կա, որը կարող է դառնալ հենց այդ թերի օղակն ու դարձնել այն եզակի»,-ասել է նա, հանդես գալով «Ուսանողական համաժողով՝ հավաստագրված թրենինգ» թեմայով դասախոսությամբ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում:

ՖՈՏՈՇԱՐՔ