16 նոյեմբերի 2011 - 10:11 AMT
ԱՄՆ ճիշտ չի համարում Ռուսաստանին իրավաբանական երաշխիքների տրամադրումը ՀՀՊ հարցում

Վաշինգտոնրը ճիշտ չի համարում Մոսկվային իրավաբանական երաշխիքներ տալը առ այն, որ այդ համակարգը ուղղված չէ իր դեմ, քանի որ հարցը «վերաբերվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին», բայց պատրաստ է տալ քաղաքական երաշխիքներ: Այդ մասին հայտարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը: «Ես ուղղակի կարծում եմ, որ նման իրավիճակում դա կլինի սխալ քայլ: Խոսքը գնում է ՆԱՏՕ-ի պաշտպանության մասին, և վերաբերվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին» , հայտարարեց նա: Շերմանի խոսքով, ԱՄՆ պատրաստ է տալ քաղաքական երաշխիքներ, բայց չի կարող «տալ իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ»: Միևնույն ժամանակ նա ավելացրեց, որ Վաշինգտոնը հրավիրել է «ՌԴ ներկայացուցիչներին դիտելու ՀՀՊ փորձարկումները և բերել սանկացած սարքավորումներ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսական կողմի համար սկզբունքային է, որ եվրոպական ՀՀՊ երաշխիքները առ այն, որ այդ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, արձանագրվեն թղթի վրա՝ իրավաբանորեն պարտավորեցնող ձևով, այլ ոչ թե դա արվի բառացի: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ չի բացառում ՀՀՊ տարրերի տեղակայումը Սև, Բարենցի, Հյուսիսային և Բալթիկ ծովերում, բայց չի տալիս երաշխիքներ, որ ՀՀՊ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

ԱՄՆ հոկտեմբերին առաջարկեց Ռուսաստանին օգտագործել իր սեփական ռադարները Ամերիկյան հակահռթիրային պաշտպանության տարրերի փորձարկումների արդյունքները գնահատելու համար և ավելացրեց, որ Եվրոպայում ստեղծված ՀՀՊ համակարգը իրենց չի սպառնում: Սակայն Մոսկվայում հայրատարել են, որ դիտորդներ գործուղելու ԱՄՆ հրավերը չի բացառում իրավաբանական երաշխիքների անհրաժեշտությունը:

Ռւսաստանը և ՆԱՏՕ-ն համաձայնվել են 2010 թ-ի նոյեմբերին Լիսաբոնում կայանալիք գագաթաժողովում համագործակցել Եվրոպական ՀՀՊ նախագծի շրջանակներում, սակայն բանակցությունները մտել են փակուղի, քանի որ ԱՄՆ հրաժարվում է իրավաբանական երաշխիքներ տալ, որ ՀՀՊ համակարգը ուղղված չի ռուսական ուժերի դեմ, որը հանդիսանում է Եվրոպական ՀՀՊ նախագծի իրականացման «հիմքը»: