16 նոյեմբերի 2011 - 11:30 AMT
ԱՄՆ-ն զինվում է ոչ միջուկային սուպերռումբով

ԱՄՆ-ն զինվում է ոչ միջուկային սուպերռումբով: Ինչպես հաղորդում է ZMAN-ը, նոր ռումբը, որը նախատեսված է B-1 կործանիչով փոխադրման և հակառակորդի բունկերները խոցելու համար, արդեն ԱՄՆ ՌՕՈՒ զինանոցում է:

Ինչպես հաղորդում է «Քոլ Իսրաէլ» պետական ռադիոկայանը, այդ ռումբն ավելի քան 2.5 տոննա ուժեղագույն պայթուցիկ նյութ է պարունակում և նշանառութայն լազերային համակարգով է օժտված: Դրա շնորհիվ այն կարող է խոցել մինչև 18 մետր խորության վրա գտնվող բունկերները: Այլ աղբյուրները նշում են ռումբի քաշը` 15 տոննա:

Թե քանի այդպիսի տոննա է հայտնվել ամերիկյան բանակի սպառազինության մեջ, առայժմ չի հաղորդվում: