16 նոյեմբերի 2011 - 12:21 AMT
Լիբանանում սպանությունների կասկածանքով ձերբակալվել են հինգ հայ եղբայրներ

Վերջերս Լիբանանում տաքսու 4 վարորդների սպանության կասկածանքով ձերբակալվել է 5 հոգուց բաղկացած մի խումբ, որի անդամները Լիբանանի հայազգի քաղաքացիներ են, հայտնում է թուրքական Net Gazete-ը:

Ըստ Լիբանանի ներքին գործերի նախարար Մերվան Շերբելի, խմբի անդամները՝ եղբայրները Ջորջ, Ազիզ, Մորիս, Մասիս և Միշել Թանելյանները բնակվում են Բեյրութի Նեբաա թաղամասում, որտեղ նախօրեին հարձակում է կատարել հարևան տան վրա, որից հետո ձերբակալվել են: