Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավար Մահմուդ Աբասը կրկին դիմել է ԱՄՆ ԱԽ Պաղեստինի անկախությունը ճանաչելու հարցով: Այդ մասին «Ռոյթերս» գործակալությանն է հայտնել ՊԱՎ ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիքին: Ըստ նրա, պաղեստինցիները մտադիր են պաշտոնական հայտ ներկայացնել Պաղեստինի անկախությունը ճանաչելու և կազմակերպությունում լիիրավ անդամակցություն ստանալու վերաբերյալ: Նա նշել է, որ «ՊԱՎ-ը չի սպասելու Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման», հաղորդում է պաղեստինյան MaanNews գործակալությունը:
Սեպտեմբերի 23-ին Պաղեստինը հայտ էր ներկայացրել ՄԱԿ ԱԽ այդ կազմակերպությոնում լիիրավ անդամակցություն ստանալու նպատակով: ԱԽ-ն հայտը փոխանցել է հատուկ ստեղծված փորձագիտական հանձանխմբի դիտարկմանը, որի առաջին նիստը տեղը կունենա սեպտեմբերի 30-ին: