16 նոյեմբերի 2011 - 14:20 AMT
Հայաստանի ադամանդագործության ոլորտի ընկերությունները դժգոհ են «Ալռոսայի» կողմից հումքի գների բարձրացումից

Ալմաստի հումքի մատակարարման հարցում հայկական ընկերությունները հիմնականում համագործակցում են ռուսական «Ալռոսա» ընկերության հետ, որը 2011թ. նոյմեբերի 1-ի դրությամբ արդեն 39,26 մլն դոլարի հումք է առաքել 7 հայկական ընկերություններին

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ռուսական հումքով աշխատող ընկերություններից մեկի՝ «Արևակն» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Անդրեասյանը, համաշխարհային գների անկման ֆոնի վրա «Ալռոսան», հակառակը, բարձրացրել է ալմաստային հումքի արժեքը, «0,5 կարատը մենք գնում ենք ավելի քան 400 դոլարով, իսկ 0,75 կարատը՝ 520 դոլարով, այստեղ մենք կորցնում ենք մոտ 20 տոկոսը»,-պարզաբանել է նա:

2011թ» 10 ամիսների արդյունքում «Արևակն» ՍՊԸ-ի արտադրանքի աճի տեմպերը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 142,7 տոկոս, ընկերության արտադրանքը ամբողջությամբ արտահանվել է:

Նույն կարծիքին է նաև Հայաստանի Կոտայքի մարզում գտնվող «Լորի» ՍՊԸ-ի փոխտնօրեն Գրիգորի Շահնազարյանը, որը հավելել է, որ գների աճի պատճառով նրանք ստիպված էին ավելի քիչ հումք գնել: