16 նոյեմբերի 2011 - 17:03 AMT
Ֆիլիպ Կոտլերը վարպետության դաս անցկացրեց Ամերիաբանկի աշխատակիցների համար

Ամերիաբանկը հանդես է եկել Հայաստանում Ֆիլիպ Կոտլերի վարպետության դասերի կազմակերպման ֆինանսական աջակցությամբ: Կարևորելով մարքեթինգը որպես հեռանկարային ուղղություն` Ամերիաբանկի նման նախաձեռնությունը նպատակ ուներ մեծանուն պրոֆեսորի հետ կենդանի շփման միջոցով նպաստել հայ հասարակության մարքեթինգային գիտելիքների զարգացմանը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Նոյեմբերի 15-ին Ֆիլիպ Կոտլերը վարպետության դաս /master class/ անցկացրեց Ամերիաբանկի աշխատակիցների համար: Նա ներկայացրեց մարքեթինգային գործունությանն առնչվող ժամանակակից մոտեցումները, հանգամանորեն ծանոթացրեց միջազգային ասպարեզում ընթացող զարգացումներին` շեշտը դնելով բանկային մարթեթինգի վրա, որին հաջորդեց շուրջ մեկ ժամ տևողությամբ հարց ու պատասխանը:

Ամերիաբանկի աշխատակիցները հնարավություն ստացան անվանի պրոֆեսորից լսել իրենց հուզող հարցերի պատասխանը` հարստացնելով մարքեթինգային գիտելիքները նոր հմտություններով: